Կոնտենտ մենեջեր
- “Մեհրաբյան և Որդիներ” ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Կոնտենտ մենեջերի, ով պատասխանատու է լինելու ընկերության բազմալեզու և SEO-օպտիմալացված բովանդակության ստեղծման, ապրանքների տեխնիկական նկարագրությունների մշակման ու կայքի տեղեկատվության պարբերական թարմացման համար՝ ապահովելով ընկերության թվային հարթակների ճշգրտությունն ու գրավչությունը։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Ստեղծել, խմբագրել, թարգմանել (ըստ պահանջի) եռալեզու գրավիչ և ճշգրիտ բովանդակություն ընկերության տարբեր կապուղիների համար, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, կայքէջի հրապարակումների և բլոգի համար;
- • Նոր ապրանքների քարտերի ստեղծում, տեխնիկական բնութագրերի և նկարագրությունների սահմանում և թարգմանում;
- • Տրամադրված թերի տվյալների դեպքում՝ ինքնուրույն որոնել և համադրել անհրաժեշտ տեղեկատվությունը արտադրողների կայքերից կամ կատալոգներից;
- • Կիրառել բանալի բառեր նկարագրությունների մեջ՝ որոնողական համակարգերում ապրանքների տեսանելիությունը բարձրացնելու համար;
- • Պարբերաբար վերանայել հին ապրանքների նկարագրությունները, ուղղել վրիպակները և թարմացնել տեղեկատվությունը։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կրթություն;
- • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն;
- • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց գրավոր իմացություն;
- • Տեխնիկական տեքստերի հետ աշխատելու հմտություն;
- • Մասնագիտական այլ ծրագրերի իմացությունը, ինչպես նաև CMS (բովանդակության կառավարման համակարգերի) կդիտվի որպես առավելություն:
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: