Մեր մասին

INNOTEK-ը «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղությունն է, որի նպատակը շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումների ստեղծումն է։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունն ունի ավելի քան 19 տարվա ճանապարհ՝ սկսած 2006 թվականից, երբ ընկերությունը շուկայում հայտնի էր «Ծիածան» ապրանքանիշով։ Այդ տարիների ընթացքում մեր նպատակը մշտապես եղել է առաջարկել շինարարության ոլորտի արդի պահանջներին համապատասխան լուծումներ և ստեղծել կայուն համագործակցության մշակույթ՝ հիմնված վստահության, որակի և պատասխանատվության վրա, ինչի վկայությունն է ավելի քան 1500 գործընկերների հետ երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը։

Մենք ստեղծել ենք մի բիզնես մոդել, որտեղ արտադրանքի որակը և մասնագիտական հարգանքը քայլում են համընթաց։ Մեր թիմում աշխատում են 400-ից ավելի հմուտ մասնագետներ, ովքեր ամեն օր իրենց մասնագիտական ներուժով ձևավորում են ոլորտի ստանդարտները։

INNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը, ինչի արդյունքում շուկա դուրս եկան որակի եվրոպական սերտիֆիկացում ունեցող INNOTEK A60 և INNOTEK A90 սալիկի սոսինձները։
 


2025 թվականին մենք գործարկեցինք փրփրապլաստի արտադրության նոր գործարանը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին։ Այս ներդրումը կարևոր քայլ է՝ շինարարական լուծումների ամբողջական շղթա ձևավորելու ճանապարհին՝ ապահովելով տեղական բարձրորակ հումքի հասանելիություն և խթանելով տնտեսության զարգացումը։
 

 

Նորարարական լուծումների շարքում INNOTEK-ը տրամադրում է նաև շարժական սիլոսների համակարգ՝ ամբողջական գործիքակազմով և տեխնիկական սպասարկմամբ։ Այս լուծումը նախատեսված է չոր շաղախների պահպանման և ավտոմատ մատակարարման համար՝ խթանելով շինհրապարակում աշխատանքի կազմակերպվածությունը, կրճատելով ժամանակային և նյութական կորուստները։ Շարժական սիլոսների կիրառումը էականորեն բարձրացնում է արտադրողականությունը և նպաստում շինարարական գործընթացների արդիականացմանը։
 


INNOTEK-ը տրամադրում է նաև տոպինգային մակերեսների պատրաստման ծառայություն՝ որպես շինարարական աշխատանքների համալիր լուծման ևս մեկ փուլ։ Այս տեսակի մակերեսները առանձնանում են ամրությամբ, հարվածադիմացկունությամբ, պրակտիկությամբ և հեշտ խնամքով, ինչn իդեալական է բարձր ծանրաբեռնվածություն ունեցող տարածքների համար։