Կոնտենտ մենեջեր

  • “Մեհրաբյան և Որդիներ” ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Կոնտենտ մենեջերի, ով պատասխանատու է լինելու ընկերության բազմալեզու և SEO-օպտիմալացված բովանդակության ստեղծման, ապրանքների տեխնիկական նկարագրությունների մշակման ու կայքի տեղեկատվության պարբերական թարմացման համար՝ ապահովելով ընկերության թվային հարթակների ճշգրտությունն ու գրավչությունը։

Աշխատանքային պարտականություններ՝

  • •    Ստեղծել, խմբագրել, թարգմանել (ըստ պահանջի) եռալեզու գրավիչ և ճշգրիտ բովանդակություն ընկերության տարբեր կապուղիների համար, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, կայքէջի հրապարակումների և բլոգի համար;
  • •    Նոր ապրանքների քարտերի ստեղծում, տեխնիկական բնութագրերի և նկարագրությունների սահմանում և թարգմանում;
  • •    Տրամադրված թերի տվյալների դեպքում՝ ինքնուրույն որոնել և համադրել անհրաժեշտ տեղեկատվությունը արտադրողների կայքերից կամ կատալոգներից;
  • •    Կիրառել բանալի բառեր նկարագրությունների մեջ՝ որոնողական համակարգերում ապրանքների տեսանելիությունը բարձրացնելու համար;
  • •    Պարբերաբար վերանայել հին ապրանքների նկարագրությունները, ուղղել վրիպակները և թարմացնել տեղեկատվությունը։

Անհրաժեշտ պահանջներ՝

  • •    Բարձրագույն կրթություն;
  • •    Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • •    Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն;
  • •    Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց գրավոր իմացություն;
  • •    Տեխնիկական տեքստերի հետ աշխատելու հմտություն;
  • •    Մասնագիտական այլ ծրագրերի իմացությունը, ինչպես նաև CMS (բովանդակության կառավարման համակարգերի) կդիտվի որպես առավելություն:

Առավելություններ՝

  • •    Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
  • •    Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
  • •    Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
  • •    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: