Մեր մասին

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունն ունի ավելի քան 19 տարվա ճանապարհ՝ սկսած 2006 թվականից, երբ ընկերությունը շուկայում հայտնի էր «Ծիածան» ապրանքանիշով։ Այդ տարիների ընթացքում մեր նպատակը մշտապես եղել է առաջարկել շինարարության ոլորտի արդի պահանջներին համապատասխան լուծումներ և ստեղծել կայուն համագործակցության մշակույթ՝ հիմնված վստահության, որակի և պատասխանատվության վրա, ինչի վկայությունն է ավելի քան 1500 գործընկերների հետ երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը։

Մենք ստեղծել ենք մի բիզնես մոդել, որտեղ արտադրանքի որակը և մասնագիտական հարգանքը քայլում են համընթաց։ Մեր թիմում աշխատում են 400-ից ավելի հմուտ մասնագետներ, ովքեր ամեն օր իրենց մասնագիտական ներուժով ձևավորում են ոլորտի ստանդարտները։

INNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը, ինչի արդյունքում շուկա դուրս եկան որակի եվրոպական սերտիֆիկացում ունեցող INNOTEK A60 և INNOTEK A90 սալիկի սոսինձները։
 


2025 թվականին մենք գործարկեցինք փրփրապլաստի արտադրության նոր գործարանը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին։ Այս ներդրումը կարևոր քայլ է՝ շինարարական լուծումների ամբողջական շղթա ձևավորելու ճանապարհին՝ ապահովելով տեղական բարձրորակ հումքի հասանելիություն և խթանելով տնտեսության զարգացումը։
 

 

Նորարարական լուծումների շարքում INNOTEK-ը տրամադրում է նաև շարժական սիլոսների համակարգ՝ ամբողջական գործիքակազմով և տեխնիկական սպասարկմամբ։ Այս լուծումը նախատեսված է չոր շաղախների պահպանման և ավտոմատ մատակարարման համար՝ խթանելով շինհրապարակում աշխատանքի կազմակերպվածությունը, կրճատելով ժամանակային և նյութական կորուստները։ Շարժական սիլոսների կիրառումը էականորեն բարձրացնում է արտադրողականությունը և նպաստում շինարարական գործընթացների արդիականացմանը։
 


INNOTEK-ը տրամադրում է նաև տոպինգային մակերեսների պատրաստման ծառայություն՝ որպես շինարարական աշխատանքների համալիր լուծման ևս մեկ փուլ։ Այս տեսակի մակերեսները առանձնանում են ամրությամբ, հարվածադիմացկունությամբ, պրակտիկությամբ և հեշտ խնամքով, ինչն իդեալական է բարձր ծանրաբեռնվածություն ունեցող տարածքների համար։
 

Բացի սեփական բրենդներից, մենք հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ TOTAL, DYLLU, APECS, M-TEC, STIREX, DISTAR, KALETA, OLEINIK։ 


Արդեն ավելի քան 10 տարի «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը հայկական շուկայում առաջարկում է բարձրորակ դռան պարագաներ՝ բռնակներ, փականներ, կողպեքներ և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։

Տարիների ընթացքում մենք դարձել ենք մի շարք միջազգային առաջատար բրենդերի՝ Apecs, Avers, Vanger, Code Deco,Guardian, Aksel, Abus, Border, Mottura, Dorma, Kerry և այլնի պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում։

Բացի այդ, «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը ներկայացնում է նաև սեփական՝ Codeus բրենդը, որը համադրում է ժամանակակից դիզայնը, բարձր որակը և հուսալիությունը։

Մենք վստահելի գործընկեր ենք բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են որակը, նորարարական լուծումները և երկարաժամկետ համագործակցությունը։