ՄՌԿ մասնագետ INNOTEK LLC
“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՄՌԿ մասնագետի, ով պատասխանատու է լինելու ընկերության ՄՌԿ ամբողջ ցիկլի՝ ներառյալ աշխատողների ընտրության, ընդունման, կադրային փաստաթղթաշրջանառության, գնահատման, զարգացման ծրագրերի, աշխատանքից ազատման և այլ գործընթացների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Թափուր հաստիքների նկարագրերի պատրաստում, հայտարարում; թեկնածուների որոնում, զտում; հարցազրույցների համակարգում և անցկացնում; ընտրության վերջնական գործընթացի աջակցում;
- • Անձնական գործերի հավաքագրում, պահպանում, աշխատակիցների տվյալների և բազաների վարում; աշխատանքային պայմանագրերի և հավելվածների պատրաստում; հրամանների ձևակերպում; աշխատաժամանկի տեղեկագրի վարում; տեղեկանքների տրամադրում; ադմինիստրատիվ հարցերով աջակցություն;
- • Onboarding / offboarding գործընթացների կազմակերպում;
- • Վերապատրաստման կարիքների բացահայտում, վերլուծում, ծրագրերի կազմում/մասնակցություն; բավարարվածության հարցումների անցկացում; թիմային միջոցառումների կազմակերպում / աջակցություն։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կրթություն;
- • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- • ՀՀ աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն; փաստաթղթերի (հրամանների, պայմանագրերի, կարգադրությունների, և այլն) կազմման հմտություններ;
- • Microsoft Office փաթեթի լավ իմացություն;
- • HRIS համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- • Հայերենի և ռուսերենի իմացություն:
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Զարգացման ծրագրեր;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն