Տվյալների վերլուծաբան INNOTEK LLC
“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում տվյալների վերլուծաբանի, որը պատասխանատու է լինելու տվյալների հավաքագրման ու վերլուծության, KPI մոդելների չափորոշիչների ուսումնասիրման, հաշվետվությունների և վիզուալիզացիաների պատրաստման, ինչպես նաև տվյալների աղբյուրների պարբերական մոնիթորինգի համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Տարբեր համակարգերից տվյալների հավաքագրում, վերլուծություն;
- • KPI մոդելներում կիրառվող չափորոշիչների վերլուծություն;
- • Հաշվետվությունների պատրաստում;
- • Ստացված տվյալների հիման վրա վիզուալիզացիաների պատրաստում և դրանց հետագա սպասարկում;
- • Տվյալների աղբյուրների պարբերական մոնիթորինգ, հայտնաբերված անճշտությունների ուղղման հետևում;
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, ֆինանսների, տնտեսագիտության, ոլորտում);
- • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- • MS Office, MS Power BI, MS SQL համակարգերի լավ տիրապետում;
- • Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն;
- • Վերլուծական և ճկուն մտածելակերպ;
- • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն;
- • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և զգոնություն;
- • Պատասխանատվության բարձր զգացում։
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։