Տվյալների վերլուծաբան INNOTEK LLC

“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում տվյալների վերլուծաբանի, որը պատասխանատու է լինելու տվյալների հավաքագրման ու վերլուծության, KPI մոդելների չափորոշիչների ուսումնասիրման, հաշվետվությունների և վիզուալիզացիաների պատրաստման, ինչպես նաև տվյալների աղբյուրների պարբերական մոնիթորինգի համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • •    Տարբեր համակարգերից տվյալների հավաքագրում, վերլուծություն;
  • •    KPI մոդելներում կիրառվող չափորոշիչների վերլուծություն;
  • •    Հաշվետվությունների պատրաստում;
  • •    Ստացված տվյալների հիման վրա վիզուալիզացիաների պատրաստում և դրանց հետագա սպասարկում;
  • •    Տվյալների աղբյուրների պարբերական մոնիթորինգ, հայտնաբերված անճշտությունների ուղղման հետևում;

Անհրաժեշտ պահանջներ՝

  • •    Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, ֆինանսների, տնտեսագիտության, ոլորտում);
  • •    Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • •    MS Office, MS Power BI, MS SQL համակարգերի լավ տիրապետում;
  • •    Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն;
  • •    Վերլուծական և ճկուն մտածելակերպ;
  • •    Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն;
  • •    Մանրուքների նկատմամբ ուշադրություն և զգոնություն;
  • •    Պատասխանատվության բարձր զգացում։

Առավելություններ՝

  • •    Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
  • •    Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
  • •    Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
  • •    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։