Ֆինանսական հաշվառման գծով մասնագետ
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական հաշվառման գծով մասնագետի ով պատասխանատու է լինելու 1C համակարգում Տեղեկատուների մուտքագրման, տվյալների թարմացման, արտադրության հաշվառման, պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի, ինչպես նաև ՀՄ-ների ձևակերպման համար։
Պարտականություններ՝
- 1C Տեղեկատուների մուտքագրում (ապրանքային խմբեր, ծախսային հոդվածներ);
- Ապրանքային քարտի տվյալների թարմացում 1C համակարգում;
- Պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի ձևակերպում;
- Ֆիզիկական գույքագրման հաշվառման համապատասխանեցում;
- Ծառայությունների գծով կատարողական ակտերի ձևակերպումներ;
- Գնացուցակների թարմացում;
- ՀՄ-ների ձևակերպում;
- Արտադրության հաշվառում։
Պահանջներ՝
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- 1C ծրագրի խորացված իմացություն (8.3 տարբերակա);
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն;
- Հաշվապահական հաշվառում (միջին իմացություն);
- ՀՀ Հարկային օրենսդրություն (միջին իմացություն);
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: