Ֆինանսական հաշվառման գծով մասնագետ

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական հաշվառման գծով մասնագետի ով պատասխանատու է լինելու 1C համակարգում Տեղեկատուների մուտքագրման, տվյալների թարմացման, արտադրության հաշվառման, պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի, ինչպես նաև ՀՄ-ների ձևակերպման համար։

Պարտականություններ՝

  • •    1C Տեղեկատուների մուտքագրում (ապրանքային խմբեր, ծախսային հոդվածներ);
  • •    Ապրանքային քարտի տվյալների թարմացում 1C համակարգում;
  • •    Պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի ձևակերպում;
  • •    Ֆիզիկական գույքագրման հաշվառման համապատասխանեցում;
  • •    Ծառայությունների գծով կատարողական ակտերի ձևակերպումներ;
  • •    Գնացուցակների թարմացում;
  • •    ՀՄ-ների ձևակերպում;
  • •    Արտադրության հաշվառում։

  • Պահանջներ՝
  •  
  • •    Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • •    1C ծրագրի խորացված իմացություն (8.3 տարբերակա);
  • •    Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն;
  • •    Հաշվապահական հաշվառում (միջին իմացություն);
  • •    ՀՀ Հարկային օրենսդրություն (միջին իմացություն);
  • •    Հայերենի և ռուսերենի իմացություն:

Առավելություններ՝

  • •    Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • •    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: