Որակի վերահսկող INNOTEK LLC
«Իննոթեկ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում որակի վերահսկողի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ Որակի վերահսկողը պատասխանատու է լինելու հումքի, պատրաստի արտադրանքի որակի ստուգման, շեղումների վերլուծության և որակի պահպանման ապահովման համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Վերլուծել, արձանագրել և փաստաթղթավորել մատակարարվող հումքի որակը։
- • Նմուշառել և փորձարկել պատրաստի արտադրանքը՝ ըստ սահմանված նորմերի (հարթություն, կպչունություն, ամրություն, խտություն և այլն)։
- • Ապահովել, որ արտադրանքը համապատասխանի տեխնիկական պայմաններին և ստանդարտներին։
- • Կազմել որակի վերաբերյալ օրական հաշվետվություններ։
- • Լրացնել համապատասխան ձևաթղթեր, արձանագրություններ՝ շեղումների դեպքում։
- • Վերլուծել արտադրական թերությունների պատճառները և առաջարկել լուծումներ։
- • Վերլուծել արձանագրված բողոքները և առաջարկել լուծումներ։
- • Կատարել ֆիզիկաքիմիական փորձարկումներ՝ ըստ արտադրանքի տեսակի։
- • Հսկել լաբորատոր սարքավորումների կալիբրացիան և տեխնիկական վիճակը։
- • Համագործակցել արտադրության, առաքման և այլ բաժինների հետ։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն քիմիայի և հարակից ոլորտներում։
- • Լաբորատոր սարքավորումների և նյութերի հետ աշխատանքային փորձը առավելություն կդիտվի։
- • MS Office փաթեթի իմացություն։
- • Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն
- • Շինանյութերի կամ հարակից արտադրանքի ոլորտում փորձը առավելություն կդիտվի։
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։