Տնօրենի օգնական

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար:

 

Հիմնական պարտականություններ`

  • • Կազմակերպել և համակարգել տնօրենի օրացույցը, հանդիպումները՝ ապահովելով ժամանակի օպտիմալ կառավարում;

  • • Կազմակերպել ճանապարհորդությունները / ուղևորությունները, ներառյալ երթուղիները, վիզայի աջակցությունը, թռիչքները, կացարանը, մեքենայի վարձակալությունը, սնունդը, պլանները, հանդիպումները;

  • • Կազմակերպել, համակարգել և արձանագրել նիստերը, հանդիպումները, անհրաժեշտության դեպքում դուրս բերել կոնկրետ առաջադրանքներ (թասքեր) և վերահսկել դրանց իրականացումը;

  • • Հետևել տնօրենի հանձնարարած թասքերին, վերահսկել դրանց կատարման ընթացքը և ժամանակացույցը;

  • • Պատրաստել և խմբագրել փաստաթղթերը, պրեզենտացիաները, զեկույցները և փոստային հաղորդագրությունները;

  • • Օգտագործել թվային հարթակներ՝ թասք մենեջմենթ, նոթերի համակարգեր, ԱԲ տեխնոլոգիաներ և այլն;

  • • ճիշտ կառավարել տեղեկատվության հոսքը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հաղորդակցության մեջ;

  • • Պահպանել տվյալների և տեղեկությունների, հանդիպումների և այլնի գաղտնիությունը։

  •  

Պահանջվող որակավորումներ`

  • • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է բիզնես կառավարման, հաղորդակցման կամ հարակից ոլորտներում;

  • • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;

  • • Բարձր մակարդակի կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;

  • • Թվային հարթակների իմացություն՝ Google Workspace, Odoo, Notion, Trello/Asana, Zoom, Slack, ԱԲ գործիքներ և այլն;

  • • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով;

  • • Արագ կողմնորոշվելու, բազմաբնույթ առաջադրանքներ միաժամանակ վարելու ունակություն;

  • • Պրոֆեսիոնալ էթիկա;

  • • Վարորդական իրավունք։

  •  

Առավելություններ`

  • • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;

  • • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;

  • • Զարգացման ծրագրեր;

  • • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;

  • • Տեսահսկվող ավտոկայանատեղի առկայություն: