Իրավաբանական բաժնի մասնագետ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Իրավաբանական բաժնի մասնագետի, որը պատասխանատու է ընկերության պայմանագրերի և ներքին իրավական փաստաթղթերի մշակման, օրենսդրական փոփոխությունների վերլուծության և դրանց կիրառման, դատարաններում ու վարչական մարմիններում ընկերության շահերի ներկայացման, ինչպես նաև ընկերության գործունեությանը վերաբերող հիմնական իրավաբանական խորհրդատվության ապահովման համար:
Պարտականություններ՝
- • Տարաբնույթ գործարքների հետ կապված պայմանագրերի մշակում և դրանց բովանդակության նկատմամբ իրավաբանական գնահատում;
- • Դատարան ներկայացվող փաստաթղթերի, հայցերի և դիմումների պատրաստում;
- • Դատարաններում կամ վարչական մարմիններում ներկայացուցչություն՝ ընկերության շահերի պաշտպանության համար;
- • Պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերի մշակում;
- • Ընկերության ապրանքանիշերի գրանցման, փոփոխության կամ երկարաձգման հարցերով իրավաբանական աջակցություն;
- • Ընկերության ներմուծման և արտահանման գործընթացներին վերաբերող իրավաբանական փաստաթղթերի մշակում, թույլտվությունների, լիցենզիաների ստացմանն ուղղված աշխատանքներ և ժամկետների նկատմամբ հսկողություն;
- • Սերտ համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ՝ իրավաբանական հարցերի վերաբերյալ համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար;
- • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Պահանջներ՝
- • Բարձրագույն կրթություն;
- • Ոչ պակաս, քան 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն;
- • Հայերենի և ռուսերենի իմացություն;
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: