Վարորդ-առաքիչ
Աշխատանքի նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է անվտանգության աշխատակցի, ով կհամալրի մեր անվտանգության թիմը:
Պարտականություններ
• կազմակերպել և վերահսկել Ընկերությունում աշխատակիցների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը՝ ըստ սահմանված կանոնակարգերի,
• պահպանել և ապահովել Ընկերության տարածքի անվտանգությունը,
• հետևել աշխատակիցների կողմից կարգապահական կանոնների պահպանմանը,
• ձեռնարկել համապատասխան միջոցառումների կիրառումը/կազմակերպումը,
• տեղեկացնել անմիջական ղեկավարին աշխատանքին խոչընդոտող անսարքությունների/հայտնաբերված թերությունների մասին:
Անհրաժեշտ որակավորումներ
• տարիքը՝ մինչև 50 տարեկան,
• բարձրագույն կրթությունը ցանկալի է,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նույն ոլորտում,
• պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն,
• ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն,
• անվտանգության կանոնների իմացություն,
• Microsoft Office ծրագրային փաթեթի իմացությունը ցանկալի է,
• անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Առավելություններ
• ճաշարանի առկայություն,
• ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
• ծառայողական ավտոբուսի առկայություն,
• տրվում է բանվորական արտահագուստ,
• առկա է կահավորված հանդերձարան,
• 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Աշխատանքը հերթափոխային է:
Աշխատանքային գրաֆիկը` 1 օր աշխատանք (հերթափոխի ընթացքում քնի ռեժիմի բացակայություն), 2 օր հանգիստ:
Ընկերությունը գտնվում է Արին Բերդի 24/5 հասցեում:
Լրացուցիչ հասցե՝ Նուբարաշենի խճուղի 1:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
Առավելությունը կտրվի Ոստիկանության կամ ՊՆ նախկին աշխատակիցներին: