Շուկայի զարգացման պատասխանատու
Նկարագրություն
Մեհրաբյան և Որդիներ ընկերությունը աշխատանքի է հրավիրում (փորձ չունեցող, սկսնակ) շուկայիզարգացմանպատասխանատուի , Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Մենք փնտրում ենք եռանդուն և մոտիվացված նորավարտի, ով կցանկանա սկսել իր կարիերան շուկայի զարգացման ոլորտում։
Պարտականություններ՝
- • Հավաքագրել և վերլուծել շուկայի տվյալներ
- • Ուսումնասիրել մրցակիցների գործունեությունն ու հաճախորդների նախասիրությունները
- • Կատարել նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- • Մասնակցել շուկայավարման արշավների մշակման և կազմակերպման գործընթացին
- • Պատրաստել և ներկայացնել պարզ զեկույցներ թիմին
- • Պահպանել կապ հաճախորդների և գործընկերների հետ (սկզբնական մակարդակով)
Պահանջներ․
- • Բարձրագույն կրթություն
- • Վերլուծական մտածելակերպ, ճշգրտություն տվյալների հետ աշխատելիս
- • Բարձր մակարդակի բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
- • MS Office-ի իմացություն,
- • Ցանկություն սովորելու և աճելու մասնագիտական առումով