Հաճախորդների սպասարկման մասնագետ INNOTEK LLC
«Իննոթեկ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում Հաճախորդների սպասարկման մասնագետի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ Հաճախորդների սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու հաճախորդների զանգերի և հարցումների սպասարկման, պատվերների ձևակերպման ու դրանց ընթացքի վերահսկման, ինչպես նաև վաճառքի, լոգիստիկայի և այլ բաժինների հետ արդյունավետ համագործակցության համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Ընդունել և մշակել հաճախորդների մուտքային զանգերը և հարցումները։
- • Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ընկերության ապրանքների, գների և առաքման պայմանների վերաբերյալ։
- • Խնդիրների դեպքում կազմակերպել օպերատիվ լուծումներ համապատասխան բաժինների հետ։
- • Գրանցել և մշակել հաճախորդների պատվերները CRM/ERP համակարգում։
- • Հետևել պատվերի ամբողջականությանը՝ ապրանքատեսակների, քանակների և ժամկետների համապատասխանությանը։
- • Պատվերների ընթացքի վերաբերյալ տեղեկացնել հաճախորդներին և վաճառքի մենեջերներին։
- • Սերտ համագործակցել վաճառքի մենեջերների հետ՝ պատվերների ճշգրտության ու ժամանակին կատարման ապահովման համար։
- • Կապ ապահովել լոգիստիկայի բաժնի հետ՝ առաքման ճիշտ կազմակերպման և ժամկետների պահպանման համար։
- • Անհրաժեշտության դեպքում համակարգել աշխատանքը պահեստի, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։
- • Պահպանել պատվերների, հաճախորդների հարցումների և իրականացված վաճառքների վերաբերյալ ճշգրիտ և թարմ տվյալներ։
- • Վերլուծել հաճախորդների հիմնական հարցումները և առաջարկել գործընթացների բարելավման տարբերակներ։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտում)։
- • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office (Word, Excel, Outlook); էլ․ փոստի և ինտերնետ գործիքների վստահ օգտագործում։
- • Պատվերների կառավարման կամ CRM/ERP համակարգերի հետ աշխատանքի փորձ (նախընտրելի)։
- • Հայերենի գերազանց գրավոր և բանավոր տիրապետում, Ռուսերենի աշխատանքային իմացություն։
- • Հաճախորդների հետ արդյունավետ և բարեկիրթ հաղորդակցման կարողություն։
- • Թիմում արդյունավետ համագործակցելու ունակություն։
- • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու հմտություն։
- • Նվազագույնը 1-2 տարվա փորձ հաճախորդների սպասարկման, պատվերների կառավարման կամ վաճառքի աջակցության ոլորտմերում։
- • Շինանյութերի կամ հարակից արտադրանքի ոլորտում փորձը առավելություն կդիտվի։
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։